«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, 7-2 դասարան

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա։ 

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում։

Կավի կտորը սեղմելիս այն փոխում է իր ձև և չափը

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում`պլաստիկ: 

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ։

Այն ուժը, որով Երկիր մոլորակը ձգում է մարմիններին, կոչվում է ծանրության ուժ:

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից։ 

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

7.Հուկի օրենքի ձևակերպում։

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը։

Fառ=k∙x,

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը։ 

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը։

Ուժաչափի աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started