«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, 7-2 դասարան

Իմ ստեղծած քաղաքը 

Իմ ստեղծած քաղաքի անունն ես կդնեի Քաղցրասեր:Այդ քաղաքում ամեն ինչ քաղցրավենիքից կլիներ:Քաղաքում տները դոնդողից էին, ծաղիկները՝ շոկոլադից:Այդ քաղաքում ամպերը հեռու չէին գետնից և մարդիկ շատ հեշտությամբ կարողանում էին պոկել ամպերից կտորներ և համտեսել:Ամպերը լինում են մի քանի տեսակի, կան դեղին ամպեր կիտրոնի համի,նարնջագույն՝ նարինջի համով, վարդագույն՝ ելակի համով:Կարող է ձեզ մոտ հարց առաջանալ, թե մի օր այդ ամենը կվերջանա,որովհետև մարդիկ ամեն ինչը կուտեին, իսկ ես կասեմ , որ Քաղցրասեր քաղաքում ամեն ինչը անվերջ է, երբ մարդիկ ուտում էին ինչ-որ քաղցրավենիք, այն նույն վայրկյանին նորից հայտնվում էր:Ինչ կասեք կուզենայիք այդպիսի քաղաքում ապրել:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started